Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի վարորդը Scania մակնիշի բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վահագն Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում  նոյեմբերի 17-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,   ժամը 19:00-ի սահմաններում Մեղրի-Երևան  ավտոճանապարհի 102.5-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության  քաղաքացի Մոհամադդալի  Միրզալուն իր վարած  Scania մակնիշի  41A721-10 համարանիշի  ավտմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց և մասամբ կողաշրջվել: Բեռնատարը ձորը չի գահավիժել, քանի որ ծառերին է  բախվել: 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
 Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
 [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                        
            


