211652_close_icon
views-count2444 դիտում article-date 22:04 19-11-2018

Լուիս Սուարես. Դեմբելեն պետք է ավելի պատասխանատու լինի

«Բարսելոնայի»հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր թիմակից Ուսման Դեմբելեի մասին: Հիշեցնենք,որ հոկտեմբերին Դեմբելեն ուշացել էր ՉԼ-ում «Ինտերի» հետ խաղից առաջ «Բարսելոնայի» հավաքին և ամբողջ հանդիպումն անցկացրեց պահեստայինների նստարանին: Նշվում էր, որ ակումբում դժգոհ են խաղացողի կենսակերպից: «Կարծում եմ, ֆուտբոլիստ լինելը՝ դա արտոնություն է: Կարծում եմ, որ նա պետք է կենտրոնանա ֆուտբոլի վրա և ոգեշնչվի այն խաղացողների պրոֆեսիոնալիզմի օրինակներով, որոնք իր հետ միասին գտնվում են «Բարսելոնայի» հանդերձարանում: Սակայն նա արժանի է լինել թիմում: Դեմբելեն պետք է ավելի պատասխանատու լինի: Նա լավ է հարմարվել թիմին, լավ հարաբերություններ ունի խաղացողների հետ և իրեն լավ է զգում», ասել է Սուարեսը:

Նմանատիպ նյութեր