29842 դիտում
19:26 19-11-2018
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. նրա բժիշկը մանրամասներ է հայտնում. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2018/11/19/Artak-manukyan/2848819]Tert.am-[/url]ը կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին զրուցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թոքային վիրաբույժ Արտակ Մանուկյանի հետ: Վերջինիս խոսքով` Մանվել Գրիգորյանի կյանքին իրական վտանգ է սպառնում:
[b]-Պարո՛ն Մանուկյան, այս պահին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ինչպե՞ս կգնահատեք, հնարավորություն ունենո՞ւմ եք պարբերաբար այցելել են նրան և բուժզննում իրականացնել:[/b]
-Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր` շաքարային դիաբետը դեկոմպենսացված, իր մոտ գլյուկոզան 22-24 է՝ թույլատրելիից 4-5 անգամ ավելի: Պարբերաբար ես այցելում եմ իրեն, երբ որ փաստաբանի կամ այլ միջոցով տեղյակ է պահում, որ իրեն բուժող բժշկի կարիքն ունի այցելում ենք, ինձանից բացի իրեն այցելում է օնկոլոգ, էնդոկրինոլոգ: Վերջին անգամ այցելել եմ նոյեմբերի 13-ին: Ինչ վերաբերումէ քրեակատարողական հիմնարկի վերաբերմունքին, շատ նորմալ է, երբևիցե իրենք խնդիր չեն առաջացրել, որ մտնեմ, բուժզննում իրականացնեմ:
Այնտեղի բուժանձնակազմը շատ սիրալիր, հոգատար է, լավ է տրամադրված իր հանդեպ, պարզապես այնտեղի պայմաններն անհամատեղելի են իր ունեցած հիվանդությունների հետ: Այդ մարդիկ, անգամ մեծ ցանկությամբ դեպքում, այնտեղ չեն կարող իրեն նորմալ բուժօգնություն տրամադրել. և՛ տեխնիկական հագեցվածության, և՛ կազմակերպչական խնդիրներ կան: Ինսուլինը պիտի ստանա երեկոյան ժամը 22:00-ին, իսկ այնտեղ բուժծառայությունը աշխատում է միչև ժամը 18:00-ը: Ժամը 18:00-ից հետո պիտի ինքն իրեն ինսուլին ներարկի, իսկ մեկուսարանում ինքն իրեն ինսուլին սրսկելը հնարավոր չէ:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/19/Artak-manukyan/2848819]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
6878 դիտում
20:08 09-06-2020
Կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
15784 դիտում
09:49 21-05-2020
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. «Ժամանակ»
Այս բաժնից
457 դիտում
23:27 28-03-2024
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն Սիմոնյան
505 դիտում
23:14 28-03-2024
Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմության թանգարան
409 դիտում
23:01 28-03-2024
Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն