211652_close_icon
views-count1575 դիտում article-date 21:37 19-11-2018

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ֆրանսիական INCO ընկերության միջև ստորագրվել է համաձայնության հուշագիր

Քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Երևան ժամանած Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նրանք տեղում ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, նպատակներին ու հեռանկարներին: Այցի ժամանակ «Թումո» կենտրոնի և ֆրանսիական INCO ընկերության միջև ստորագրվել է համաձայնության հուշագիր, որով սկիզբ է դրվում երկու ընկերությունների համագործակցությանը: Նշենք, որ INCO-ն աշխարհի 20 երկրներում աջակցում է 500 ստարտափների և 25 զարգացման ծրագրերի մեկնարկին ու առաջխաղացմանը:

Նմանատիպ նյութեր