211652_close_icon
views-count1959 դիտում article-date 23:40 19-11-2018

Հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 17-ին, ժամը 16-ն անց 50-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Սոսին Գ.-ն, որը օգոստոսի 8-ից ՌԴ ՆԳՆ Կալուգայի մարզի ՆԳՎ Բորովսկի շրջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի /վարչական իրավախախտում կատարած անձի կողմից ՃԵԿ խախտելը/ մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր