211652_close_icon
views-count1312 դիտում article-date 15:37 19-11-2018

Մեկնարկել է ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիան

Ոսկրածուծի դոնորների հավաքագրման նպատակով այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիան: Մի շարք ուսանողներ և կամավորներ, գիտակցելով դոնոր հանդիսանալու կարևորությունը, ակտիվորեն մասնակցեցին արյուն հանձնելու գործընթացին: Նշենք, որ յուրաքանչյուր տարի հազարավոր մարդկանց մոտ ախտորոշվում է լեյկեմիա և արյան այլ չարորակ հիվանդություններ, և ներկայիս տվյալներով աշխարհում ավելի քան 6000 հիվանդ համատեղելի դոնորի կարիք ունի: Նրանցից միայն 20- ից 30 տոկոսի համար է հաջողվում գտնել ազգակից դոնոր, իսկ մնացած 70-ից 75 տոկոսը կամավոր դոնորի ցողունային բջիջների նվիրատվության կարիք ունի: Եվ քանի որ հազարավոր հիվանդներ մահանում են համատեղելի դոնորներ չունենալու պատճառով, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը յուրաքանչյուր տարի կազմակերպում է դոնորների հավաքագրման ակցիա: Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն ևլրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք: Միջոցառմանը մասնակցեցին նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը:

Նմանատիպ նյութեր