211652_close_icon
views-count28302 դիտում article-date 10:21 19-11-2018

Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes-ը, Opel-ն ու «06»-ը. օպերատիվորեն ժամանել են բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Քաղաքացիական գործերով դատարանի ճանապարհին, բախվել են Opel մակնիշի 35 ԼG 733 համարանիշի, Mercedes մակնիշի 34 FP 301 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 01 ՍՏ 971 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 2 քաղաքացու, ովքեր այնուհետև բժիշկներին հայտնել են, որ հրաժարվում են հիվանդանոց մեկնելուց, քանի որ իրենց լավ են զգում։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր