211652_close_icon
views-count2276 դիտում article-date 22:59 18-11-2018

Էդմոն Մարուքյան. Չեմ տեսնում կոալիցիայի հավանականություն. Tert.am

Այս փուլում չկա ոչ իշխանություն և ոչ էլ ընդդիմություն, որովհետև հրաժարական է տվել կառավարությունը, արձակված է խորհրդարանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ով գլխավորում է իրենց ընտրական ցուցակը. տեղեկացնում է [url=https://www.tert.am/am/news/2018/11/18/edmon-marukyan/2848138]Tert.am[/url]-ը: Նա շեշտեց՝ քանի որ վտանգ կա շահարկման, հակահեղափոխության, ավելի ազատ կլինի դրա մեջ, երբ հակահեղափոխության վտանգն այլևս չի լինի, բայց բացի այդ էլ ասաց, որ հիմա էլ դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ էլ ներկայացնում է քննադատություններ, մտահոգություններ առկայության դեպքում: Մարուքյանը հավելեց, որ որևէ ձևով կաշկանդվածություն չունեն, հիշեցրեց նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ սև ու սպիտակի վերաբերյալ հայտարարությունները: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ իշխանությունն է ստանալու ձայների մեծամասնությունն ընտրություններում, սակայն իրենք կոալիցիայի չեն գնալու. «Ես չեմ տեսնում կոալիցիայի որևէ հավանականություն, մենք ունեցել ենք հնարավորություն՝ լինելու ներկայացված «Իմ քայլը» դաշինքում, սակայն մենք չենք գնացել դրան, դրա համար մեզանից ինչ-որ մարդիկ գնացել են այնտեղ, մենք տարբեր ենք»:

Նմանատիպ նյութեր