2643 դիտում
20:59 18-11-2018
Ջամալ Հաշոգիի մարմինը Թուրքիայից կարող էին դուրս բերել ճամպրուկներով
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ կանադական Գալիֆաքսում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում ելույթ ունենալով, պատմել է, ինչ կարող էր լինել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված լրագրող Ջամալ Հաշոգիի մարմնի հետ:
Նախարարի խոսքերով, մարդասպանները լրագրողի մարմնի մասերը Թուրքիայից կարող էին դուրս բերել ճամպրուկներով և դա կարող էին անել առանց որևէ խնդրի, քանի որ դիվանագիտական անձեռմխելիություն ունեն:
«Այս դեպքում տարբեր վարկածներ կան: Մեկն այն է, որ մարդասպանները Թուրքիան լքել են սպանությունից հետո ժամը 3-4-ին: Նրանք Հաշոգիի մասնատված մարմինը կարող էին գաղտնի տեղափոխել ճամպրուկներով առանց պրոբլեմի՝ դիվանագիտական անձեռմխելիության շնորհիվ», ասել է Աքարը:
Նմանատիպ նյութեր
12996 դիտում
09:16 13-06-2018
Ովքեր պետք է պատասխանատվություն կրեն Բաղրամյան 26 ճամպրուկներով գումարներ տանելու համար. «Ժողովուրդ»
676 դիտում
18:30 22-11-2023
Նիկոլ Փաշինյանը և Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը քննարկել են հայ-իրաքյան համագործակցության հարցեր
Այս բաժնից
475 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1054 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը