211652_close_icon
views-count3468 դիտում article-date 10:05 18-11-2018

ԱՄՆ Վիրջինիա նահանգում կործանիչն ընկել է ավտոկայանատեղիի վրա. կա 2 զոհ

ԱՄՆ Վիրջինիա նահանգում ավիավթարի հետևանքով կա 2 զոհ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրը մանրամասնում է, որ KXAN հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ֆրիդերիքսբերգ քաղաքում, որտեղ 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակների North American P-51 Mustang կործանիչն ընկել է ավտոկայանատեղիի վրա: Վթարի հետևանքով կա 2 զոհ, ովքեր գտնվել են ինքնաթիռում, իսկ կայանատեղիում մի քանի մենքենաներ վնասվել են: Պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր