211652_close_icon
views-count14568 դիտում article-date 18:27 17-11-2018

«Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանին. Tert.am

Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/16/1110332/]հայտարարությունն[/url] առ այն, որ նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում կպահանջի ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաներն Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/11/17/belarus/2847497]Tert.am[/url]-ը: Արտգործնախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը նշել է, որ Փաշինյանն իրեն «հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել՝ իրեն իրավասու համարելով պատժել կամ ներում շնորհել»: «Հավանաբար, դա ընդունելի կլիներ ՀԱԿՊ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Սակայն միջպետական հարաբերություններում գործում են արարողակարգի ու էթիկետի միանգամայն հստակ նորմեր»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գլազը: Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ «պարոն Փաշինյանը դեռևս չի հասկացել, որ այսպես կոչված «փողոցային ժողովրդավարության» կանոներն անընդունելի են մեծ քաղաքականությունում»: «Ափսոս: Լիահույս ենք, որ ժամանակի ընթացքում դա կանցնի»,- եզրափակել է խոսնակը:

Նմանատիպ նյութեր