14580 դիտում
01:45 17-11-2018
Ազգերի լիգա. Հայաստանը ջախջախեց Ջիբրալթարին. Մովսիսյանը՝ պոկերի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքաանը արտագնա խաղում 6:2 հաշվով հաղթեց Ջիբրալթարին:
Երևանում ցավալի պարտություն կրելուց հետո մեր տղաներն այսօր վրեժի ծարավ էին: Բայց 1-ին խաղակեսը կարծես դեժավյու լիներ. նորից Ջիբրալթարը հաշիվը բացեց, և հայ ֆուտբոլիստները ոչ մի կերպ չէին կարողանում կարգավորել խաղը և պատասխան գնդակը խփել: Միայն 27-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը խփեց մեր հավաքականի առաջին գնդակը:
Իսկ ահա երկրորդ խաղակեսի սկիզբը Յուրա Մովսիսյանի բենեֆիսն էր. ընդամենը 6 րոպեում նա երեք անգամ գրավեց ջիբրալթարցիների դարպասը՝ դառնալով պոկերի հեղինակ:
Մինչև հանդիպման ավարտը կողմերը մեկական գոլ խփեցիՆ. մեր հավաքականի կազմում աչքի ընկավ Քարտաշյանը, իսկ հանդիպման վերջակետը վերջին վայրկյաններին դրեց Ալեքսանդր Կարապետյանը՝ 6:2:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը այս հաղթանակից հետո վաստակեց 9 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ: Շատ մեծ հույսեր ունեինք, որ զուգահեռ խաղում Մակեդոնիայի հավաքականը կպարտվի Լիխտենշտեյնին, սակայն դա տեղի չունեցավ. մակեդոնացիները հաղթեցին 2:0 հաշվով, վաստակեցին 12 միավոր և Ջիբրալթարի հետ վերջին խաղում նրանց բավարար է ոչ-ոքի՝ 1-ին տեղ գրավելու համար: Ահա թե ինչպիսի նշանակություն ունեցավ Ջիբրալթարից կրած պարտությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5412 դիտում
02:13 04-02-2016
«Բարսելոնան» 7:0 հաշվով ջախջախեց «Վալենսիային». Մեսին` հեթ-տրիկի, Սուարեսը` պոկերի հեղինակ. տեսանյութ
2629 դիտում
15:05 24-04-2016
Իսպանիա. «Բարսելոնան» նորից ջախջախեց, Սուարեսը` նորից պոկերի հեղինակ. տեսանյութ
1324 դիտում
20:15 18-10-2014
Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 4:1. Ագուերոն՝ պոկերի հեղինակ. տեսանյութ
Այս բաժնից
985 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1195 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը