211652_close_icon
views-count4900 դիտում article-date 23:34 16-11-2018

Հայ մշակույթը ներկայացվել է Կիևում ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնում

Կիևի մշակույթի և արվեստի ազգային համալսարանում կայացավ II միջազգային գիտագործնական կոնֆերանս-փառատոնը՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը որպես ժամանակակից զբոսաշրջային ռեսուրս՝ փորձ, պրակտիկա, նորարարություն» խորագրով: [url=http://ua-report.info/news/hay_mshakowyty_nerkayacvel_e_kiewowm_och_nyowtakan_mshakowtayin_jharangowtyan_paratonowm/2018-11-16-2090#.W-7a-zgzbIV] Analitikaua.net [/url]կայքը տեղեկացնում է, որ կազմակերպիչների թվում է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի լեզուների ամբիոնը՝ Վաղարշակ Մադոյանի գլխավորությամբ, «АОКС-Украина» մշակութային կապերի հայկական միության ներկայացուցիչները։ Երկրորդ տարին անընդմեջ կոնֆերանսն անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիայով: Կոնֆերանս-փառատոնի նորարարական ձևաչափը ներառում էր երեք փուլ` կլոր սեղան, գիտական կոնֆերանս և գալա համերգ: Գիտական համաժողովի ընթացքում «ԱՕԿՍ-ի-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական միության ղեկավար Ելենա Հովհաննիսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և ներկայացրեց «Ֆոլկլորը որպես ազգի ոչ նյութական հոգևոր մշակույթի հիմք և նրա դերը՝ զբոսաշրջության զարգացման գործում» Վ․ Մադոյանի հետ համատեղ զեկույցը, որը շուտով կհրապարակվի համաժողովի զեկույցների ժողովածուում: Կոնֆերանս-փառատոնի 3-րդ փուլում կայացավ գալահամերգը, որի ընթացքում ելույթ ունեցավ Նոնա Կոզլովա-Միրզաբեկյանցի և Տատյանա Չայկայի դաշնամուրային դուետ «Նո-Տա»-ն, և դուդուկահար Արմեն Կոստանդյանը։ Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ մշակույթը ավանդաբար կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

Նմանատիպ նյութեր