211652_close_icon
views-count40509 դիտում article-date 17:23 16-11-2018

Տաշիրում գործող կարատեի Ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանի հրավերով Հայաստան է ժամանել «Կյոկուշին կան» կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սեւակ Սերոբյանի հրավերով այսօր Հայաստան է ժամանել «Կյոկուշին կան» կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսուո Ռոյաման: Զվարթնոց օդանավակայանում աղ ու հացով նրան դիմավորել են Սևակ Սերոբյանն ու նրա մարզիկները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում «Կյոկուշին կան կարատե դո» Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 4-րդ դան Սևակ Սերոբյանը հայտնեց, որ այցի նպատակն է Հայաստանում զարգացնել այս մարտարվեստը. «Մեր ֆեդերացիան «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիան է, եռօրյա այցի առաջին օրը ուսումնամարզական սեմինար կանցկացնենք, հաջորդ օրերին կունենանք պաշտոնական հանդիպումներ»: Տաշիրում գործող ֆեդերացիան ավելի քան 10 տարվա պատմություն ունի, ունեն 150-ից ավել սաներ, մոտ 14 սեւ գոտիներ: Սեւակ Սերոբյանը խոստանում է, անելու են ամենը՝ մարտարվեստը Տաշիրի սահմաններից դուրս զարգացնելու համար: Սևակ Սերոբյանը Ճապոնիայում այս տարի հանձնել է սև գոտի 4-րդ դան, ու դարձել միջազգային ֆեդերացիայի ամենաերիտասարդ սև գոտի 4-րդ դանը, որը բարձր արդյունք է: Սեւակ Սերոբյանի ջանքերով իրենց սաները շարունակում են չեմպիոններ դառնալ ու նորանոր հաջողություններ գրանցել: «Կյոկուշին կան կարատեի» միջազգային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսուո Ռոյաման մեզ հետ զրույցում հայտնեց, որ տպավորված է Սեւակ Սերոբյանի նպատակասլաց լինելուց, արձանագրած հաջողություններից: Նախագահը շեշտեց՝ Սևակ Սերոբյանի մոտ մարզվող սաները խոստումնալից են. «Ես երկրորդ անգամ եմ Հայաստանում, նման ընդունելության անկեղծ չէի սպասում: Սևակի հրավերը, որպես Հայաստանյան ներկայացուցիչ սիրով ենք ընդունել, նման սրտանց ընդունելության չէի սպասում: Մեր եւ սենսեյի միջեւ եղած կապը շատ ամուր է, սրտանց ուզում եմ շնորհակալություն հայտնել Սևակին ու բոլոր նրանց, ովքեր եկել են դիմավորելու ինձ: Ես սեմինարների ընթացքում կսովորեցնեմ ամեն ինչ: Շնորհակալ եմ Ձեզ ու Սևակին»,-ասաց նա: Այսօր վաղ առավոյան ներկաները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին: Հավելենք, որ այն աշխատանքը, որ կատարում է Սևակ Սերոբյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքում, բոլորին է հայտնի: Հեռավոր այդ վայրում կրթել, դաստիարակել ու մարզել 100-ավոր սաների, թերեւս ոչ բոլորին կհաջողվեր, առավել եւս, որ սաները ոչ միայն մարզվում են, այլ նաեւ ամեն տարի նրանցից շատերը նորանոր հաջողություններ ու ռեկորդներ են գրանցում միջազգային ասպարեզներում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր