Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
«Զինանոց-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 15-ին, ժամը 11.00-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Գոռ Ս.-ն, որը 2017թ. ապրիլի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]