211652_close_icon
views-count4030 դիտում article-date 12:31 16-11-2018

Մեկնարկել է Հեռախոսամարաթոն-2018-ը

Ֆրանսիայում մեկնարկել է ամենամյա հեռախոսամարաթոնը: Այն կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: Ֆոնեթոն-2018-ին մասնակցելու է մեկնել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հեռախոսամարաթոնի մեկնարկը ազդարարելու համար Փարիզում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը: Ֆոնեթոնին հավաքագրված գումարներն ուղղվելու են 2019-ին Հայաստանում և Արցախում իրականացվելիք ծրագրերին: «Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը»,- ֆրանսիական AYP ռադիոկայանի «Հայաստանն այսօր» հաղորդաշարի եթերում ասել է Հայկակ Արշամյանը: Հիմնադրամի տնօրենը ֆրանսահայ ունկնդիրներին հայտնել է, որ շուտով կավարտվեն Հիմնադրամում անցկացվող ստուգումները: Ըստ նախնական տվյալների՝ Հիմնադրամի գումարների կորուստ չի եղել: «Հիմնադրամը շարունակում է գործել թափանցիկ: Նվիրաբերված յուրաքանչյուր ցենտ ուղվելու է իր նպատակին», - շեշտել է Հիմնադրամի տնօրենը: Ինչ վերաբերում է Համահայկական հիմնադրամի հետագա ծրագրերին՝ Հայկակ Արշամյանն ասել է, որ Հիմնադրամը չպետք է կենտրոնանա միայն բուն շինարարության վրա: «Իհարկե, շատ կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը: Սակայն, ես ցանկանում եմ, որ Հիմնադրամը նաև բովանդակային ծրագրեր իրականացնի: Մենք պետք է Հայաստանը դարձնենք միտք արտադրող երկիր: Պետք է զարկ տանք Հիմնադրամի միջոցով ինովացիոն նոր բարձր տեխնոլոգիաներին, մենք պետք է զարկ տանք երկրի մշակույթի ու արվեստների զարգացմանը: Նաև մենք Հայաստանը Հիմնադրամի միջոցով պետք է դարձնենք կանաչ էներգիայի երկիր», - նշել է Հայկակ Արշամյանը: Հիմնադրամի գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ մոտ ապագայույմ Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ ցանցապետություն աշխարհում: Դրա համար կա Սփյուռքը, անհարժեշտ է միայն ամրացնել կապերը: «Մենք մի օր այն օրվան պետք է հասնենք, որ աշխարհում ասելով Հայաստան, հասկանան որակի բրենդ: Ես ուզում եմ՝ դա իրականություն դառնա Հիմնադրամի շնորհիվ, - ընդգծել է Հայկակ Արշամյանը, - «այստեղ միայն գումարի խնդիրը չէ, կարևոր է Սփյուռքի ներգրավածությունը պետության կայացման գործում: Ինձ համար կարևոր չէ՝ ինչքան գումար է նվիրաբերվում, կարևոր է՝ քանի մարդ է մասնակցում համահայկական դրամահավաքին: Պետք է Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ մեծացնենք հայրենիքի նկատամամբ սեփականության զգացումը, և դա պետք է լինի շատ իրական ու գործնական»: Ռադիոհաղորդման ձայնագրությունն ամբողջությամբ կարող եք լսել [url=http://radio-aypfm.com/?page=archives&id=13470&fbclid=IwAR1oQMB7OILEC1TI-lpblkc-Sg7EFKId8enVKr5AtW_NoeLfEg8K9m6ORiE]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր