23213 դիտում
11:27 16-11-2018
Հայաստանից արտահանված Մարտիրոս Սարյանի՝ մշակութային արժեք համարվող «Աղբյուրի մոտ» ստեղծագործությունը մաքսանենգ ճանապարհով ներկրվել է Հայաստան
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության թիվ 1 բաժնից ՀՀ Ոստիկանությանը տեղեկացրել են, որ իրենց մոտ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 8-ին, երբ Պետական եկամուտների կոմիտեում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ այս տարվա հունիսին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանի տարածք է ներկրվել մաքսանենգ ճանապարհով տարիներ առաջ Հայաստանից արտահանված Մարտիրոս Սարյանի «Աղբյուրի մոտ» ստեղծագործությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ստեղծագործությունը համարվում է մշակութային արժեք։
Փաստի առթիվ ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մաքսանենգի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12775 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ