211652_close_icon
views-count2370 դիտում article-date 15:21 15-11-2018

Հայտնաբերվել են որոշակի հանգամանքներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու. Դ. Անանյանը՝ «Գազպրոմում» չարաշահումների մասին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվում են պլանային ստուգումներ: Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցերին, թե ինչ հիմքով են նշյալ ընկերությունում արվել ստուգումներ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/11/15/Davit-ananyan/2845608?fbclid=IwAR1gclMMO1fnjL_zb2HZ2AlcHKtW-lWTiZf68gDlTxKqHNiwwuqewCFYtG0]Tert.am[/url]-ը։ «Պետական եկամուտների կոմիտեն 2018 թվականի հուլիսի 1-ից 2019 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար սույն թվականի հունիսին հրապարակել է ռիսկերի չափանիշների հիման վրա գնահատված հարկ վճարողների ցանկը, որտեղ ներառված է նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Ցանկից հետո առաջնահերթություններ կան սահմանված, և, ըստ էության, եռամսյակային խմբավորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ժամանակացույցը, և ըստ սահմանված ժամանակացույցի իրականացվում է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում»,- ասաց նա: Ըստ նրա՝ այդ ընթացքում ստուգում իրականացնող հարկային ծառայողների կողմից որոշակի տեղեկատվություն է բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն, և հաղորդում է տրվել Քննչական վարչություն հետագա ստուգումներ իրականացվելու համար: «Այս պահին այդ հաղորդման հիման վրա քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ,- ասաց նա՝ նշելով, որ պետք է հասկանալ, որ քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ,- Քրեական գործի շրջանակներում այնպիսի քննչական գործողություններ պետք է իրականացվեն, որոնք հնարավոր չէր իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ժամանակ: Հետևաբար պլանային ստուգման ժամանակ հայտնաբերվել են որոշակի հանգամանքներ, գործարքներ, դեպքեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու: Դավիթ Անանյանը չասաց, թե որքան գումարի յուրացման մասին է խոսք գնացել: «Դա արդեն իսկ քննչական գործողությունների ընթացքում համարվում է գաղտնի տեղեկատվություն»,- ասաց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/11/15/Davit-ananyan/2845608?fbclid=IwAR1gclMMO1fnjL_zb2HZ2AlcHKtW-lWTiZf68gDlTxKqHNiwwuqewCFYtG0]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր