8590 դիտում
15:10 15-11-2018
«Մամուլի հետ սուրճ»․ Թեժ պայքար է լինելու, ակնկալում եմ սկանդալային քարոզարշավ. Նարեկ Կիրակոսյան. 1in.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մամուլի հետ սուրճ» հաղորդման նոյեմբերի 15-ի հյուրը «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական լրագրող Նարեկ Կիրակոսյանն է։
[url=https://www.1in.am/2460622.html?fbclid=IwAR1eetx3WvOsXiZ2eJTG3_IKPwSusYNaWLaHo1WiPjf1AhE7q2yYXHKWonU]1in.am[/url]-ի փոխանցմամբ՝ խոսելով դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, մեր զրուցակիցն ընդգծեց. «Ակնկալում եմ սկանդալային քարոզարշավ, ինչին ականատես եղանք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Երբ ՔՊ ներկայացուցիչների հետ ենք խոսում, եթե ոչ հարցազրույցների ժամանակ, ապա մասնավոր զրույցներում ասում են, որ տանելու են սևի ու սպիտակի պայքար։
Պատկերացրեք՝ եթե հայտարարվի, որ ՀՀԿ-ն սև ուժ է, իրենց կողմից ինչ պատասխան է լինելու, ՔՊ-ից ինչպես են հակադարձելու»․
Նարեկ Կիրակոսյանի խոսքերով՝ թեժ պայքար է լինելու նաև այն պատճառով, որ ըստ որոշ տեղեկությունների «Իմ քայլը» դաշինքը ընտրել է «Նիկոլ վարչապետ» կարգախոսը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
172388 դիտում
23:45 30-11-2020
«Արցախի միտումնավոր հանձնման ծրագիրը բացահայտված է». Ո՞վ այն կասեցրեց. ռուսական մամուլի սկանդալային բացահայտումը
Այս բաժնից
352 դիտում
10:04 28-03-2024
Հայ-վրացական սահման տանող ճանապարհիին երթևեկության սահմանափակումներ կան
265 դիտում
09:28 28-03-2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար