211652_close_icon
views-count1781 դիտում article-date 12:50 15-11-2018

«Բեշիքթաշի» խաղացողը պատժվել է հանդիպման ընդմիջմանը մսով բրինձ ուտելու համար

«Բեշիքթաշի» գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը թիմի կիսապաշտպան Տոլգայ Արսլանին հեռացրել է մարզումներից: Թուրքիայի առաջնությունում «Իստանբուլի» հետ խաղի ընդմիջմանը Գյունեշը հանդերձարան է մտել և տեսել, որ Գյունեշը մսով բրինձ է ուտում: Մարզչի հարցին ֆուտբոլիստը պատասխանել է. «Միևնույն է, դուք ինձ չեք խաղացնում»: Երկրորդ պատճառն այն է, որ Արսլանը հրաժարվել է աշխատավարձը եվրոյից փոխել թուրքական լիրայի: Թուրքական վալյուտայի կուրսը վերջին շրջանում զգալի անկում է գրանցել: Արդյունքում Արսլանը արդեն երեք խաղի անընդմեջ չի մասնակցել:

Նմանատիպ նյութեր