211652_close_icon
views-count35988 դիտում article-date 12:37 15-11-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ները. ժամանել է ՃՈ վաշտի ավագ հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում՝ 28-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 17 AR 711 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 31-ամյա Արմեն Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 35 TV 957 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարռակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Մարգար Մարգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր