211652_close_icon
views-count2964 դիտում article-date 13:50 15-11-2018

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրես

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 14-ին շնորհավորական նամակներ է ուղարկել դաշնային Կոնգրեսի և նահանգային խորհրդարանների միջանկյալ ընտրություններում հաղթած ԱՄՆ մի խումբ օրենսդիրների: «Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է Ձեր աջակցությունը հայկական նշանակության հարցերում: Հույս ենք հայտնում, որ Ձեր հետագա գործունեությունը կշարունակի նպաստել մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և ժողովուրդների ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչմանը», - նշված է շնորհավորական նամակներում: Հիշեցնենք, որ նոյեմբերի կայացած ընտրությունների արդյունքում վերընտրվել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հանձնախմբի անդամ և Արցախի բարեկամ մի խումբ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ֆրենկ Փալոունը, Դեյվիդ Վալադեոն, Ջեկի Սփիերը, Գուս Բիլիրակիսը, Աննա Էշուն, Ջուդի Չուն, Ադամ Շիֆը և Թուլսի Գեբբըրդը: Ընտրությունների արդյունքում Կոնգրեսի անդամ է ընտրվել նաև հայկական արմատներով Էնթոնի Բրինդիսին:

Նմանատիպ նյութեր