211652_close_icon
views-count30695 դիտում article-date 10:33 15-11-2018

Լոռու մարզում բախվել են Volkswagen Golf-երը, որոնցից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 8-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ժամը 17։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 131 հասցեի մոտ բախվել են Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ՝ 52-ամյա Վարդան Ասլիկյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 ՍN 148 համարանիշի և Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ՝ 26-ամյա Արտյոմ Սարգսյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 ՕR 899 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Ասլիկյանի ուղևորներ՝ Վանաձորի բնակիչներ, 37-ամյա Սասուն Բաբայանը, 40-ամյա Ռոբերտ Գալստյանը և վարորդ Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մարդանյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր