211652_close_icon
views-count30643 դիտում article-date 09:29 15-11-2018

Բազմաբնակարային շենքի բնակիչներն ահազանգում են. «Հուսով ենք՝ այս անգամ Երևանի քաղաքապետն ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը նախորդների նման մեր գլխի տակ փափուկ բարձ չեն դնի. շենքը կփրկվի փլուզումից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին ահազանգել Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 6-րդ շենքի բնակիչները և խնդրում էին, որպեսզի իրենց բարձրացված հրատապ խնդրի մասին Երևանի քաղաքապետարանը տեղեկանա։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Նախկինում բազմիցս դիմել ենք և հանրապետության նախագահին, և վարչապետին, և Երևանի քաղաքապետին, որպեսզի մեր շենքի երկաթբետոնե հենասյունի տեխնիկական վիճակը կարգի բերվի։ 2016 թվկանից դիմել ենք, ամեն անգամ նույն պատասխանն ենք ստացել՝ կիրականացվի հետազոտման աշխատանքներ և գնման գործընթացը կայանալուց և համապատասխան լիցենզավորված կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո աշխատանքներ կկատարվեն և հենասյունը հիմնովին կվերանորոգվի, ու այդպես քանի տարի։ Կարելի է ասել՝ պետական որոշ չինովնիկների անտարբերության պատճառով էդ ամբողջ շենքը կարճ ժաանակում «իր մահն է ապրելու»։ Հիմա հույսով, հավատով դիմում ենք Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահ լինելով, որ նրա ղեկավարած կառույցը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի հետ խելք-խելքի կտան ու շենքի վթարայնության վիճակը կուսումնասիրեն, որից հետո համապատասխան հետևություններ կանեն և այդ ամենի արդյունքում սայլը տեղից կշարժվի ու գոնե երկար տարիներ խնդիր չի լինի»։ Բնակիչներն ասում էին, որ խնդրին ծանոթ է Երևանի նախկին քաղաքապետի առաջին տեղակալ, այժմ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը, ում կարող է այս խնդրով «հարցաքննի» Հ. Մարությանը ու ամեն ինչ պարզ կլինի, թե բնակիչներս ինչքան նամակներով ու խնդրանքներով ենք դիմել պատկան մարմինների, սակայն հայտնի կռիլովյան առակի օրն ենք ընկել. ամեն մեկը մի կողմից քաշում է»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 60-ական թվականներին է կառուցված ու բազմաբնակարանային է, որտեղ էլ ապրում են մեծ թվով բնակիչներ, ու եթե հրատապ կարգով խնդիրը չլուծվի, ապա կարճ ժամանակում նշված շենքը կհամալրվի Երևանում բազմաթիվ վթարային շենքի ցանկում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր