211652_close_icon
views-count3916 դիտում article-date 23:40 14-11-2018

Թուրքիայի իշխանությունները շարունակում են քաղաքացիներին հետապնդել սոցցանցերում կատարած գրառումների համար

Թուրքիայում վերջին շաբաթվա ընթացքում սոցցանցերում կատարած գրառումների պատճառով քրեական հետապնդման է ենթարկվել 180-ից ավելի քաղաքացի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Ուսումնասիրվել է «Ֆեյսբուք»-ի և «Թվիթեր»-ի, ընդհանուր առմամբ, 227 օգտատիրոջ էջ: Ուսումնասիրության արդյունքում՝ քրեական հետապնդում է սկսվել 182 օգտատերերի նկատմամբ: Սոցցանցերի օգտատերերը մեղադրվում են ահաբեկչության քարոզ իրականացնելու, ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու, քաղաքացիների շրջանում ատելություն սերմանելու հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր