211652_close_icon
views-count16164 դիտում article-date 19:00 14-11-2018

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [b]Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:[/b] Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան, Մեղրի, Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: [b]Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b]

Նմանատիպ նյութեր