211652_close_icon
views-count76060 դիտում article-date 15:56 14-11-2018

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Ճանապարհային Ոստիկանության հետաքննիչները Սիսիանում փրկել են 14-ամյա աղջկա կյանքը, ով ուսուցիչներից և աշակերտներից վրդովված՝ փորձում էր ինքնասպան լինել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչներ Սուրեն Վարդանյանն ու Վահե Աբգարյանը ծառայության ժամանակ շրջագայություն են կատարել Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի և Իսրայելյան փողոցները կապող կամրջի հարևանությամբ, երբ նրանց են մոտեցել մի քանի քազաքացիներ և հայտնել, որ մի հոգի անցել է կամրջի մետաղապատնեշի վրա, դեպի Որոտան գետն ու հավաքվածներին հայտարարում է, որ չմոտենան իրեն, քանի որ ցանկանում է ինքնասպանություն գործել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ հետաքննիչները, ճիշտ կողմնորոշվելով, օպերատիվորեն մոտենում են քաղաքացիների մատնանշված վայր և տևական ժամանակ բանակցություններ են վարում Սիսիան քաղաքի բնակիչ՝ 14-ամյա Ա. Հ.-ի հետ, ինչի արդյունքում կարողանում են երեխային համոզել, որպեսզի չդիմի այդ քայլին, որից հետո ոստիկանները երեխային անվտանգ դուրս են բերում կամրջի վտանգավոր եզրագծից և տեղափոխում Ոստիկանության Սիսիանի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջկա կողմից ինքնասպանություն գործելու նպատակը եղել է այն, որ դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին նա ցանկացել է ապացուցել իր՝ կեղծ լուրեր տարածելու բնավորություն չունենալու հատկությունը։ Փաստի առթիվ Ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր