211652_close_icon
views-count10728 դիտում article-date 15:41 14-11-2018

Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացն արագացվելու է. դեսպանատուն

Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։ Այս մասին Վրաստանում Հայաստանի դեսպանությունը գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում: «Վրացի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, որը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,-ասված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր