211652_close_icon
views-count1794 դիտում article-date 11:58 14-11-2018

Արտակ Զեյնալյանը Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հռոմ կատարած այցի շրջանակում, նոյեմբերի 13-ին հանդիպել է Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Ռաֆայել Կանտոնեի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություինց, հանդիպմանը ներկա են եղել նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Հանդիպմանը քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն մարմնի լավագույն մոդելին վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև Իտալիայի հակակոռուպցիոն քաղաքականության փորձին ծանոթանալու նպատակով հայաստանյան պատվիրակության ճանաչողական այցի կազմակերպման հնարավորություններին, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման հարցերով համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցերին: Իտալացի գործընկերը հակակոռուպցիոն պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Նմանատիպ նյութեր