211652_close_icon
views-count40780 դիտում article-date 09:45 14-11-2018

Երևանում բախվել են 23-ամյա վարորդի Mercedes-ն ու 21-ամյա վարորդի ВАЗ 21093-ը. Mercedes-ը բախվել է հաստաբուն ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Ցոլակ Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 32 ԼՏ 832 համարանիշի և 21-ամյա Տարոն Դալլաքյանի վարած ВАЗ 21093 մակնիշի 09 ՍՍ 926 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը։ Փաստի առթիվ ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր