1941 դիտում
16:59 13-11-2018
Մյասնիկյանի հուշարձանի հարակից այգին շահագործման կհանձնվի մայիսի 1-ին
Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի՝ Երևան քաղաքի Ալ. Մյասնիկյանի հուշարձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգու շինաշխատանքները կերկարաձգվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման որոշում է կայացվել Երևանի ավագանու նոյեմբերի 13-ին կայացած նիստում:
Որոշման նախագծին կողմ է քվեարկել ավագանու 54 անդամներից 53-ը, ձեռնպահ՝ ավագանու մեկ անդամ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը ,ավագանու անդամներին ներկայացնելով որոշման նախագիծը, ասաց, որ առաջարկվում է այգու շահագործման վերջնաժամկետ նշել 2019 թվականի մայիսի 1-ը: «Այս պահին 2 միլիարդ 300 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ այգում արդեն կատարվել են: Ներկայում աշխատանքներ են իրականացվում այգու սալիկապատման հետ կապված»,-ասաց նա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ նոյեմբերի 13-ին այգու բարեկարգման աշխատանքների ընթացքի և վերջնաժամկետի հետ կապված հանդիպում կունենան այգու բարեկարգման աշխատանքները ստանձնած կազմակերպության հետ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1066 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային