211652_close_icon
views-count1695 դիտում article-date 21:28 12-11-2018

Կինը կամավոր հանձնել է նռնակ ու փամփուշտներ

«Զինանոց-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 13.05-ին, 1954 թ. ծնված Զինա Մ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, 5.45 մմ տրամաչափի 19 փամփուշտ ու հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել 1990թ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր