211652_close_icon
views-count1854 դիտում article-date 19:18 12-11-2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսին (Andrew Parsons): Կողմերը քննարկել են պարալիմպիկ շարժման զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը՝ կարևորելով Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի սերտ համագործակցությունը մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ: Նախարարը Էն. Փարսոնսին տեղեկացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաշմանդամային սպորտի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին և նշել, որ աշխատանքները տարվում են ինչպես բարձրագույն սպորտային միջոցառումներին հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությունն ապահովելու, այնպես էլ մասսայական սպորտի ծրագրերում նրանց ընդգրկելու ուղղությամբ: Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահն անդրադարձել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համագործակցությանը, ինչը, հյուրի խոսքերով, հաջող իրականացվում է միջազգային կոմիտեների մակարդակով: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի պարամիլպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր