2904 դիտում
14:25 12-11-2018
Ալեքսիս Օհանյանը Հայաստանի համար գաղտնի նախագիծ է մշակել. այն արդեն պատրաստ է ներկայացման
Ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը գաղտնի նախագիծ է մշակել Հայաստանի համար, որն արդեն պատրաստ է ներկայացման: Այս մասին Օհանյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:
Ալեքսիս Օհանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի շախմատի ակադեմիայից՝ լուսանկարին կից կատարելով հետևյալ գրառումը. «Գաղտնի նախագիծը, որի վրա ես աշխատել եմ, գրեթե պատրաստ է՝ ձեզ հետ կիսվելու համար: Հուշում՝ այն ներառում է համբերություն, համառություն և իմաստություն»: Սրանից կարելի է ենթադրել, որ նախագիծը կապված է շախմատի հետ:
Օհանյանը նախագծին անդրադարձել է նաև «Ֆեյսբուք»-իր էջում կատարած հաջորդ գրառումներում: Նա հրապարակել է լուսանկար, որում ինքը դստեր հետ դիտում է հայկական խաչքար, որը ցուցադրվում է «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Հայաստան» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Այդ լուսանկարին կից գրառման մեջ Ալեքսիս Օհանյանը ևս մեկ անգամ անդրադարձ է կատարել նախագծին: «Մշակույթի համար: Ավելի ոգեշնչված եմ երկուշաբթի արվելիք հայտարարության համար»,- գրել է նա:
Թեմայի վերաբերյալ ևս մեկ գրառում Օհանյանը կատարել է նոյեմբերի 11-ին. «Արդեն ժամանակն է ընկերներ, գաղտնի նախագիծը ներկայացվելու է վաղը»:
Նմանատիպ նյութեր
9207 դիտում
10:35 23-04-2018
Ալեքսիս Օհանյանը՝ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին
20553 դիտում
18:38 27-06-2018
Երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ. Ալեքսիս Օհանյանը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
415 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել