211652_close_icon
views-count78981 դիտում article-date 09:53 12-11-2018

Լարված իրավիճակն Արմավիրի մարզի Դաշտ գյուղում պահպանվում է. երեխաները դպրոցի բակում՝ մուտքի դիմաց, և՛ բողոքի ակցիա են անում, և՛ դաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցում շարունակվումէ բողոքի ակցիան, որը սկսվել էր օրեր առաջ։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դպրոցի բակում հավաքվել են մեծ թվով երեխաներ և ծնողներ՝ ի նշան բողոքի, և հրաժարվում են մասնակցել դասապրոցեսին։ Նրանք պահանջում են, որպեսզի Արմավիրի մարզպետը չեղյալ հայտարարի մինչ նոր ընտրություններ,ն ր կողմից նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է վերջերս։ Դպրոցի ներսում՝ մի քանի լսարաններում, այնումենայնիվ, տեղի են ունենում դասապրոցեսներ, սակայն մեծ մասը հրաժարվում են մտնել դպրոց։ Դպրոց են ժամանել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները։ Երեխաները դպրոցի բակում բրդե ծածկոցներ են փռել և բաց դասեր են անցկացնում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր