211652_close_icon
views-count10207 դիտում article-date 23:09 11-11-2018

Դավիթ Շահնազարյան. Ընդունել եմ ՀՀԿ ցուցակով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկը. Tert.am

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձ­նարարություններով դեսպան, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը [url=https://www.tert.am/am/news/2018/11/11/davit-shahnazaryan/2841741]Tert.am[/url]-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունները, որ ընդունել է առաջարկը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: «ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկն ստացել եմ այսօր և ընդունել այն: Իմ այս որոշման հիմքում խորը մտահոգություններն են` կապված Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող հարաճուն վտանգների հետ: Գործող հեղափոխական վարչախումբը ոչ միայն եղած մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք քաղաքականություն չի վարել, այլև վեցամսյա իր գործունեությամբ ու անգործությամբ բազմապատկել է եղածները, ավելացրել նորերը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` 1988-ից ի վեր երբեք սպառնալիքներն ու մարտահրավերներն այնքան վտանգավոր ընթացք չեն ունեցել, որքան ներկայում: Օրվա հրամայականը Հայաստանի ու Արցախի պետականությունների անվտանգությունը հեղափոխականության սպառնալիքներից պաշտպանելն է», նշել է Դ. Շահնազարյանը:

Նմանատիպ նյութեր