211652_close_icon
views-count4987 դիտում article-date 22:35 10-11-2018

Էրդողանը պատմել է, թե որտեղ են գտնվում սաուդյան լրագրող Հաշկաջիին սպանողները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ֆրանսիա մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Էր-Ռիյադը գիտի լրագրող Ջամալ Հաշկաջիին սպանողների անունները: Նրա խոսքերով, հանցագործները այն սաուդիտների թվում են, որոնք լրագրողի սպանությունից մեկ օր առաջ Ստամբուլ էին ժամանել և որոնք հետագայում ձերբակալվել էին սաուդյան իշխանությունների կողմից: «15 հոգի, որոնք Ստամբուլ էին եկել և այժմ գտնվում են սաուդյան իշխանությունների կողմից ձերբակալված 18 անձանց թվում, հստակ գիտեն, թե ով է սպանել Ջամալ Հաշկաջիին և որտեղ է նրա մարմինը: Սաուդյան Արաբիան կարող է դա իմանալ՝ ստիպելով այդ 15 հոգուն խոսել», ասել է Էրդողանը:

Նմանատիպ նյութեր