211652_close_icon
views-count20531 դիտում article-date 21:17 10-11-2018

ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվեցին հեծանվորդների խնդիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որը ղեկավարում էր ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության անվտանգության կազմակերպման և հսկողության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը, ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանը, Սիրողական հեծանվորդների ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը, ֆեդերացիայի անդամներից լրագրող Էրիկ Անթառանյանը, բլոգեր Արտակ Գաբոյանն ու ճարտարապետ Հայկ Զալինյանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հեծանվորդների համար անվտանգ երթևեկություն ապահովելու հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ մասնակիցները հայտնեցին իրենց կարծիքները: Նախատեսվում է մոտ օրերս այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր