211652_close_icon
views-count3137 դիտում article-date 23:42 10-11-2018

Թրամպը պատմել է, թե ինչը երբեք չի ների Օբամային

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարել է, որ երբեք իր նախորդին՝ Բարակ Օբամային չի ների այն, որ վերջինս կրճատել էր երկրի ռազմական սեկտորի ֆինանսավորումը: «Ես երբեք չեմ ների նրան այն, ինչ նա արել է ԱՄՆ-ի ռազմական սեկտորի հետ, որը հյուծվել էր ֆինանսական սղության պատճառով: Ամեն ինչ հնացած էր և մաշված», ասել է Թրամպը: Այդպիսով ամերիկյան առաջնորդը պատասխանել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբամային: Վերջինս իր ինքնակենսագրականում գրել էր, որ երբեք չի ների Թրամպին: «Կայացում» վերնագրով հրապարակված ինքնակենսագրական գրքի հուշերից մեկում Միշել Օբաման նշել է, որ երբեք չի մոռանա, թե ինչպես իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամպը կասկածի տակ դրել Բարակ Օբամայի լեգիտիմությունը՝ պնդելով, որ նա ամերիկյան քաղաքացիությունը ստացել էր ոչ ծննդյան իրավունքով: Միշել Օբամայի խոսքերով, Թրամպի այդ հայտարարությունները սպառնում էին իրենց ընտանիքի անվտանգությանը:

Նմանատիպ նյութեր