211652_close_icon

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն

views-count14781 դիտում article-date 14:14 10-11-2018
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: Երևան քաղաքում` նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև թույլ անձրև, 13-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հանրապետության տարածքում՝ [img]http://st0.shamshyan.com/editor/0858540001541842115319660.jpg[/img] Երևան քաղաքում՝ [img]http://st0.shamshyan.com/editor/0935040001541842104784764.jpg[/img]

Նմանատիպ նյութեր