9066 դիտում
10:55 10-11-2018
Փաշինյանի կառավարության ամիսներին պետական պարտքը նվազել է 143.2 մլն դոլարով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի պետական պարտքն այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 724.3 մլն դոլար: Տարեսկզբի համեմատ այս թիվը նվազել է 50.3 մլն դոլարով. բանն այն է, որ հունվարի 1-ի դրությամբ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր:
Այս պատկերը, թերևս, պատահական չէ. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ կառավարությունը որդեգրել է պարտքի նվազեցման, միաժամանակ, նոր պարտք չավելացնելու քաղաքականություն: Նկատենք, որ այս քաղաքականությունը ՀՀ կառավարությունը սկսել է վարել մայիս ամսից սկսած, երբ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ նա կառավարությունը «ժառանգություն» ստացավ պետական պարտքի բավական ահռելի բեռով. մայիսի 1-ի դրությամբ պարտքը 6 մլրդ 867.5 մլն դոլար էր: Այսինքն` Փաշինյանի կառավարության այս ամիսներին պետական պարտքը նվազել է ընդհանուր 143.2 մլն դոլարով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2106 դիտում
11:33 05-08-2019
Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1 տոկոսով
1289 դիտում
09:41 14-12-2022
Պետական պարտքը դրամով նվազել է, դոլարով՝ աճել․ «Ժողովուրդ»
2801 դիտում
11:09 23-11-2016
ՀՀ կառավարությունը Հայաստանի պետական պարտքը ավելացնում է ևս 50 մլն դոլարով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1333 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»