211652_close_icon
views-count16356 դիտում article-date 22:14 08-11-2018

Ծանրամարտի ԱԱ. Տաթև Հակոբյանը ձախողեց մրցելույթները

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս եկավ 81 կգ քաշային Տաթև Հակոբյանը: Հայ մարզուհին ձախողեց պոկում վարժությունը: Տաթևը պատվիրել էր 104 կգ, սակայն 3 մոտեցումն էլ ձախողեց: Պոկում վարժությունում անհաջողությունից հետո Տաթևը հրաժարվեց մասնակցել հրում վարժությանը` այդպիսով ավարտելով ելույթն աշխարհի առաջնությունում, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր