211652_close_icon
views-count1613 դիտում article-date 21:39 08-11-2018

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Նոյեմբերի 8-ին, ժամը 09:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս. Ե.-ին (ծնված 1942 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր