211652_close_icon
views-count2652 դիտում article-date 18:18 08-11-2018

Ղրղզստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

Ղրղզստանը ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը Ղազախստանից հետո։ Այդ մասին հայտնել է ru.sputniknews.kz-ն: «ՀԱՊԿ-ի շրջանակներում արտգործնախարարների, պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը կանցկացվի 2019 թվականին»,- գրում է կայքը։ Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին ներկա է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Օրակարգային հարցերից է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը։

Նմանատիպ նյութեր