211652_close_icon
views-count3369 դիտում article-date 14:38 08-11-2018

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Աստանա

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանել է Աստանա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աստանայում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Նշենք, որ ՀԱՊԿ անդմ երկրների ղեկավարներն այսօր Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ով կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին:

Նմանատիպ նյութեր