211652_close_icon
views-count2121 դիտում article-date 17:15 08-11-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 7-ից 8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 6-ական, ծեծի 4, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու անառակաբարո գործողություններ կատարելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման և սպանության սպառնալիքի 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, կողոպուտի և անձի առևանգման փորձի 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր