1624 դիտում
20:42 07-11-2018
Սուբվենցիաներ ստանալու համար հայտերի գնահատման հանձնաժողովի հավանությունն ստացած 90 ծրագրերի բյուջեն կազմում է 2,45 մլրդ ՀՀ դրամ
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ այսօր կայացել է սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Հանձնաժողովը հավանության է արժանացրել սուբվենցիայի ծրագրային ութ հայտերից վեցը՝ ներկայացված Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Փամբակ, Շիրակի մարզի Սարապատ, Տավուշի մարզի Լուսաձոր և Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքների կողմից։ Հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն անցնում է 93 մլն դրամից՝ շուրջ 33 մլն պետական բյուջեից արվող համաֆինանսավորմամբ։
Ընդհանուր առմամբ հանձնաժողովի կողմից 2018 թվականի երկրորդ կիսամյակում հավանության են արժանացել 90 հայտեր։ Այդ 90 ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2,45 մլրդ ՀՀ դրամ, որից համայնքների կողմից համաֆինանսավորման չափը 1,34 մլրդ ՀՀ դրամ է, իսկ ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափը՝ 1 մլրդ ՀՀ դրամ։
Համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը նպատակ ունի ապահովել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը` նպաստելով ՀՀ համայնքների ճանապարհների, հրապարակների, հանրային զբոսայգիների կառուցմանն ու վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանը, հանրային շենքերի վերանորոգմանը, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու վերանորոգմանը և այլն:
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
13:46 11-03-2023
ՏԿԵ նախարարությունն ստացել է սուբվենցիոն ծրագրի 250 փաթեթ, որի բյուջեն կազմում է 80 մլրդ դրամ
2054 դիտում
14:22 14-06-2019
Կառավարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Այս բաժնից
739 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
715 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
832 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ