211652_close_icon
views-count26606 դիտում article-date 20:06 07-11-2018

Լոռու մարզի ոստիկանները, փրկարարները, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներն ու մեծ թվով քաղաքացիներ որոնում են 12-ամյա տղային, ով երեկվանից անհետ կորել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվանից Վանաձորում Լոռու մարզի ոստիկանները, փրկարարներն ու մեծ թվով քաղաքացիներ, որպես անհետ կորած որոնում են 12-ամյա Արթուր Մարտիրոսյանին: Երեխան, ում գտնվելու վայրը երեկվանից ահայտ է, ունի աուտիզմ: Այսօր Լոռու մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարների, Վանաձորի քաղաքապետարանի, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և մի շարք քաղաքացիների կողմից շարունակվում են երեխայի որոնողական աշխատանքները, որոնք իրականացվում են «Սուլեյմանի դոշ» կոչվող սարալանջում, դրան հարակից տարածքներում, կիսակառույց ու կիսաքանդ շինություններում, ինչպես նաև Վանաձորի քիմգործարանի ողջ տարածքում: Որոնողական աշխատանքները շարունակվում են թե՛ ոստիկանությունում, թե՛ Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատում: Նշանակվել են հերթապահ խմբեր: Փրկարարների աշխատանքը կորդինացնում է հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Վաչագան Եղիազարյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր