211652_close_icon
views-count39089 դիտում article-date 13:35 07-11-2018

Խոշոր ավտովթար Շիրակի մարզի՝ «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող հատվածում. 34-ամյա վարորդը Нива-ով 20 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել է ճանապարհին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Ստեփան Ղազարյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 30 ՕՍ 842 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում՝ Արթիկի վարչական տարածքում, «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհին, բախվել է բետոնե արգելապատնեշին և մոտ 20 մետր ընկել ցած՝ գլխիվայր հայտնվելով ճանապարհին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Նրան առաջինը օգնության են հասել ճանապարհաշինարարներն ու Մարալիկի հրշեջ-փրկարարները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապահային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի, բաժնի պետի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ այս պահին նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ Շիրակի մարզի դատախազի հանձնարարականով վթարով զբաղվեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր