ՀՀԿ-ն պետք է մասնակցի ԱԺ ընտրություններին. ընդդիմություն լինելը սխալների համար ապաշխարելու պատվաբեր հնարավորություն է. Վիգեն Սարգսյան
ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այս տեսակետը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք:
Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը՝ հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»»,-գրել է Վիգեն Սարգսյանը: